ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 11-ին ժամը 11։00-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել։
Նիստը հրավիրել է ԱԺ ՔՊ խմբակցույթունը, որի կազմակերպչական հարցերով զբաղվել է ԱԺ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։
Մենք տեղեկացանք, որ մի շարք օրենքի նախագծերի փաթեթներ են քննարկվելու ու ընդունվելու։
Եվ այսպես,
1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն և ումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
2) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
3) «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների,
4) «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
5) «Անձը հաստատող փաստաթղթի մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ։
Սոնա Գրիգորյան





























