ՔՊ ցուցակի պատգամավորի թեկնածու Արսեն Թորոսյանը քարոզն այսօր իրականացրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
ՔՊ ցուցակի պատգամավորի մյուս թեկնածու Տիգրան Ավինյանն էլ քարոզարշավն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վրչական շրջանում։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ 19 քաղաքական ուժ տարբեր վայրերից, մարզերից ու քաղաքներից սկսել են իրենց քարոզարշավը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն սկսել է Սյունիքից, բայց, ինչպես նկատում ենք, ՔՊ-ի նախընտրական ցուցակի պատգամավորների թեկանծուներից ոմանք քարոզն առանձին են իրականացնում։

Նանիկ Աղասյան
























































































