Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցում․ Քաղաքացիները՝ Փաշինյանի բռնաճնշումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը գտնվում է «պատմական ընտրությունների» փուլում, իսկ իշխանությունները, իր խոսքով, քաղաքական հետապնդումների ճանապարհով են գնում։ Կարապետյանը նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վերածվում է դիկտատորի», և նրա հնարավոր վերարտադրության դեպքում երկրում կարող են լինել «սովետական բռնաճնշումների հոտ ունեցող» գործընթացներ։

ArmLur.am-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Համաձայն ե՞ք Նարեկ Կարապետյանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը դիկտատոր է և բռնաճնշումներ է անելու»։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին։

Մի տղամարդ կարճ արձագանքեց․ «Այո, 100-ից այո»։

Մեկ այլ անցորդ ավելի կոշտ արտահայտվեց՝ ասելով, թե Փաշինյանը մարդ չի։

Մի քաղաքացի էլ նշեց․ «Այո, Փաշինյանը ոչ միայն դիկտատոր է, այլ նաև դավաճան է, թուրքի փալաս»։

Սակայն կային նաև հակառակ կարծիքներ։ Մի տղամարդ վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվելու է, քանի որ, իր խոսքով, «երկիրը զարգանում է»։

Մի կին էլ ասաց․ «Բևեռից խոսացեք, ամենաարժանին իրանք են, ոչ թե Նարեկ Կարապետյանը կամ Նիկոլ Փաշինյանը»։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Անգամ հավատում եմ նրան, որ Փաշինյանը թոշակները հետ հաշվարկ կանի»։

Քաղաքացիներից մեկը խոսեց նաև իր քաղաքական նախընտրության մասին՝ նշելով․ «Արման Թաթոյանին եմ մտածում, բայց վախենում եմ՝ իր ձայնը ուրիշներին չտա»։

Մեկ այլ անցորդ դժգոհեց իշխանության վարած քաղաքականությունից՝ ասելով․ «Մեր հողերը հանձնում ա մի ստորագրությամբ», ապա հավելեց. «Իրա ծրագիրը հիմա տանում ա դեպի թրքացման»։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս