Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ ոչ միայն Մոսկվայում, այլև երրորդ երկրում, միայն պայմանագիր ստորագրելու համար։
«Մենք կարող ենք հանդիպել երրորդ երկրում, բայց միայն խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջնական համաձայնությունների ձեռքբերումից հետո, որը պետք է մշակված լինի երկարաժամկետ պատմական հեռանկարի համար։ Մենք կարող ենք մասնակցել այս միջոցառմանը կամ ինչ-որ բան ստորագրել, բայց սա պետք է լինի վերջնական համաձայնագիր, այլ ոչ թե բանակցությունները», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։





























