Armenian text to speach

Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով․ Նարեկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում պատմեց քաղաքացիների հետ հանդիպումների և շփումների մասին՝ նշելով, որ մարդկանց ամենամեծ պահանջը այսօր անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի ապագա ունենալն է։

Նա անդրադարձավ նաև իրենց ընտանիքի անցած ճանապարհին, տարիների աշխատանքի և տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով, որ իրական արդյունքները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ հետևողական աշխատանքով։
«Այսօր Ալիևը հայտարարում է, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը և որքան կարևոր է ունենալ ուժեղ ու ազգային պետություն»,- նշեց նա։

«Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով։ Մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ կամ շարունակություն ներկայի, այլ ապագայի Հայաստան»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը։

«Մենք ինչ խոստանում ենք, անելու ենք։ Մեր խոսքի արժեքը գործն է»։ (Գ)




Լրահոս