Armenian text to speach

Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth Social-ում:

«Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը։ Այն ինձ դուր չի գալիս. այն միանգամայն անընդունելի է»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

Axios պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նույնպես հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս իրանական կողմի պատասխանը։

Թրամփը նաև հաստատել է, որ կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Իրանի պատասխանը։

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները պակիստանցի միջնորդներին են ուղարկել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրա տվյալների՝ բանակցությունների ներկա փուլում դրանք կվերաբերեն միայն տարածաշրջանում պատերազմի դադարեցման հարցին։

ISNA գործակալությունը հայտնել է, որ հակամարտության դադարեցումից բացի, իրանական կողմի պատասխանը պարունակում է կետեր Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության մասին։




Լրահոս