Armenian text to speach

ԱԺ ընտրություններից առաջ քանի՞ միլիոն դրամ են արդեն ծախսել քաղաքական ուժերը. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am ուսումնասիրել է ԿԸՀ-ի հրապարակած տվյալները, ըստ որի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներում մայիսի 8-ի դրությամբ արդեն շրջանառվել է 120 մլն 840 հազար դրամ։ Այդ գումարից 81 մլն 122 հազար 500 դրամն արդեն ծախսվել է, իսկ հաշիվներում մնացել է 39 մլն 717 հազար 500 դրամ։

Ամենախոշոր ֆինանսական շրջանառությունը գրանցել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որի նախընտրական հիմնադրամ մուտք է եղել 40 մլն դրամ։ Դրանցից արդեն ծախսվել է 28 մլն 52 հազար դրամ, իսկ մնացորդը կազմում է 11 մլն 948 հազար դրամ։

Ֆինանսական ակտիվությամբ երկրորդը «Քաղաքական պայմանագիր» կուսակցությունն է․ հիմնադրամ մուտք է եղել 20 մլն դրամ, ծախսվել՝ 16 մլն 900 հազար 400 դրամ, մնացել՝ 3 մլն 99 հազար 600 դրամ։

«Հանուն հայրենիքի ժողովրդավարության, պաշտպանների դաշինք» կուսակցության հիմնադրամ մուտքերը կազմել են 17 մլն 288 հազար դրամ, որից ծախսվել է 13 մլն 464 հազար դրամը։

Լուսավոր Հայաստան կուսակցության հաշվին մուտք է եղել 15 մլն դրամ, ծախսվել՝ 5 մլն 383 հազար դրամ, մնացել՝ 9 մլն 617 հազար դրամ։
Հայաստան կուսակցությունների դաշինք նախընտրական հիմնադրամ մուտք է եղել 11 մլն 800 հազար դրամ, որից 11 մլն 50 հազար դրամն արդեն ծախսվել է։ Մնացորդը կազմում է ընդամենը 750 հազար դրամ։

Հանրապետություն կուսակցություն հիմնադրամ մուտք է եղել 5 մլն դրամ, ծախսվել՝ 2 մլն 783 հազար դրամ։

ՀԱԿ-ի նախընտրական հիմնադրամ մուտք է եղել 4 մլն 200 հազար դրամ, ծախսվել՝ 2 մլն 922 հազար դրամ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դեպքում հիմնադրամի մուտքերը եղել է 1մլն 7 հարյուր հազար դրամ, որից 5 հարյուր հազարը արդեն ծախսվել է։ Մինչդեռ ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի հիմնադրամներում դեռևս որևէ դրամական շարժ չի արձանագրվել։

Այդ թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Միասնության թևեր»-ը, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը, «Քոչի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Ալյանս» առաջնական ցենտրիստական կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում»-ը և «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

Ա․ Վարդանյան




Լրահոս