Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զեյրօ» հայկական առաջին արհեստական բանականությունը. ներբեռնեք, փորձեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոռացեք ChatGPT-ի, Gemini-ի և մյուս արհեստական բանականությունների մասին։ Դրանց մրցակիցը, ըստ ստեղծողների, արդեն կա՝ հայկական առաջին արհեստական բանականությունը՝ «Զեյրօ»-ն։

«Զեյրօ»-ն առանձնանում է իր zero click գաղափարով․ օգտատերը պարզապես ասում է, թե ինչ է ուզում անել, իսկ հավելվածը կատարում է գործողությունը՝ առանց հավելյալ քայլերի։

Նախագծի հեղինակը 17-ամյա Արմանն է, ով ծրագրավորումով զբաղվում է դեռ 9 տարեկանից։ Նրա խոսքով՝ գաղափարը ծնվել է մարդկանց առօրյան ավելի հեշտ դարձնելու ցանկությունից։

Սակայն գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր նաև ֆինանսավորում։ Արմանը իր մշակած կոդերը ուղարկել է գործարար Սամվել Թադևոսյանին, որը հետագայում ներդրում է կատարել նախագծում։ «Զեյրօ»-ի ստեղծման համար ներդրվել է 150 միլիոն դոլար։

Սամվել Թադևոսյանը, նշեց, որ «Զեյրօն» մեկ քայլ առաջ է գիգանտներից։

Անվանումն էլ պատահական չէ։ «Զեյրօ»-ն առաջացել է zero click արտահայտությունից։

Ստեղծողները վստահեցնում են՝ «Զեյրօ»-ում անձնական տվյալների արտահոսքն անհնար է, իսկ նպատակը միայն հայկական շուկան չէ։ Նրանք արդեն մտածում են համաշխարհային ներկայության մասին։

Իսկ ծրագրի հեղինակ 17 ամյա Արմանը մեծ նպատակ ունի.
«Ուզում ենք սա դարձնել համաշխարհային պրոեկտ»։

Համացանցում լայն տարածում գտած զեբրի պատմությունը ևս նախագծի մարքեթինգային ներկայացման մի մասն էր։ Այն ընտրվել էր որպես յուրահատուկ և հիշվող սիմվոլ։

Այսօր «Զեյրօ»-ն արդեն հասանելի է App Store և Play Market հարթակներում։

Հայկական առաջին արհեստական բանականությունը արդեն հասանելի է բոլորին՝ մեկ նպատակով՝ խնայել մարդկանց ժամանակը և առօրյան դարձնել ավելի պարզ։
Ներբեռնեք, փորձեք, սովորեք և սովորեցրեք՝ հայկական «Զեյրօ»-ի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում. (Գ)

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս