Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ.-ի վարած «Hyundai» մանիշի և 61-ամյա Միքայել Բ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Hyundai»-ն բախվել է ծառերին և հայտնվել կանաչ գազոնում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով «Hyundai»-ի վարորդ Վահե Ռ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

























































































