Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել ինը ֆիզիկական անձի և երեք կազմակերպության նկատմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում, ասվում է երկրի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի քաղաքացիներ, այդ թվում՝ բրիտանական-իրանական կրկնակի քաղաքացիություն ունեցողներ, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ: Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ պատժամիջոցների տակ գտնվող անձինք, ենթադրաբար, հարձակումներ են կազմակերպել Միացյալ Թագավորությունում:
Իրանի երկու ֆինանսական հաստատություն նույնպես ենթարկվել է սահմանափակումների։





























