Armenian text to speach

ԵՄ-ը փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից․ ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) փորձում է թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ և ուժեղացնել իր ազդեցությունը երկրի վրա։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նրա խոսքով՝ «հայտարարված նպատակները կարող են հնչել որպես բարոյական կամ դրական, սակայն իրականում այդ առաքելությունների նպատակը ակնհայտ է՝ ուժեղացնել Եվրամիության վերահսկողությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի և տնտեսության վրա՝ դրանով իսկ նպաստելով երկրի հեռացմանը Մոսկվայից»։

Կալուգինը նաև նշել է, որ եվրոպացի ներկայացուցիչները միտումնավոր ձևավորում են Ռուսաստանի բացասական կերպար՝ ներկայացնելով նրան որպես Հայաստանի անկախության հակառակորդ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ում առանց հիմքերի մեղադրում են Ռուսաստանին «հիբրիդային հարձակումների» և Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ՝ միաժամանակ անտեսելով սեփական ակտիվ ներգրավվածությունը երկրի ներսում ընթացող գործընթացներում։

«Ավելին, ԵՄ-ը բազմիցս բռնվել է այլ երկրների ընտրական գործընթացներին ուղղորդելու փորձերի վրա։ Մենք տեսնում ենք, որ այդ նույն թեզերը տարածում են նաև որոշ հայկական լրատվամիջոցներ և պաշտոնական դեմքեր», — ասել է Կալուգինը։

Միևնույն ժամանակ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան-ը մայիսի 11-ին հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, և ներկայում անհրաժեշտություն չկա հանրաքվե անցկացնել Եվրամիության կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս հարցը արդեն քննարկվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային մակարդակով։

Անի Վարդանյան




Լրահոս