«Միասնության թևեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում էր։
Թաթոյանին և կուսակցության թիմին դիլիջանցիները դիմավորեցին աղուհացով, զրուցեցին, ներկայացրին իրենց մտահոգություններն ու լսեցին կուսակցության առաջնորդի լառաջարկած լուծումները։































