Armenian text to speach

Մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանն ուժեղ է, բայց մենք ավելի ուժեղ ենք, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր:

Դուք դա տեսաք Վենեսուելայի դեպքում։ Մյուս երկրների մեծ մասի համար դա դժվար խնդիր կլիներ։ Մենք դա արեցինք մեկ օրում, իսկ հիմա նայեք արդյունքին։
Նայեք Իրանին… նրանք ամեն ինչ ունեին, և այն ամբողջությամբ կորել է», – ասել է ԱՄՆ նախագահը։

Դուք իսկապե՞ս, ձեր սրտի խորքում, հավատում եք, որ կարող եք կանգնեցնել Իրանին ուրանի հարստացումից և նրանց ռումբ ստեղծելուց։

Թրամփը հայտարարել է, որ 100%-ով հավատում է, որ կարող է կանգնեցնել Իրանին՝ ուրանի հարստացման և միջուկային զենք ստեղծելու հարցում։




Լրահոս