«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություն է տեղի ունեցել, մեկ անձ ձերբակալվել է։ «Հայաստան» դաշինքն այն անվանել է «հերթական էժանագին փորձ»։
«Ձերբակալված անձը տեղափոխվել է Երևան։ Խուզարկությունն իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։
Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.
Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»։






























