Էլեկտրաէներգիան 27%-ով թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սննկացման և վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Կարող է թվալ, թե սրանով ամեն ինչ ասված է, բայց պարզվում է, որ էլեկտրամակատար ընկերությունը այս տարվա առաջին 3 ամիսներին վճարել է ընդամենը 1,8 միլիարդ դրամ հարկ:

Նշված թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 28%-ով: Մինչդեռ էլեկտրաէներգիայի գինը նախորդ հուլիսից թանկացել է 27%-ով:

Տրամաբանություն փնտրելն ավելորդ է: «Հայռուսգազար»-ի դեպքում գնաճն ու վճարվող հարկերի չափի համեմատությունը փոքր-ինչ տրամաբանական է. թանկացումներից հետո գազամատակարար ընկերության վճարումներն էլ են ավելացել:




Լրահոս