«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ուղերձով դիմել է երիտասարդներին՝ շեշտելով, որ բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից։
Մասնավորապես նշել է, որ այսօր մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ում համար ավելի կարևոր է պարգևավճարներ բաժանելը ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին, քան մեր երիտասարդներին հնարավորություն տալը, որ նրանք անվճար սովորեն համալսարանում՝ անկախ ծնողների ֆինանսական վիճակից:
Արման Թաթոյանը կիսվել է նաև իր անձնական փորձով՝ նշելով, որ ինքն անձամբ անցել է դժվարությունների միջով և սեփական ուժերով հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն չի ցանկանում, որ Հայաստանի երիտասարդությունը ևս նույն ճանապարհով անցնի։
«Ես հասկանում եմ ձեզանից շատերին։ Ես ինքս անցել եմ բազմաթիվ դժվարությունների միջով, առաջ եմ գնացել, պայքարել եմ, ապավինել եմ միայն սեփական ուժերիս, բայց ես չեմ ուզում, որ դուք ևս ստիպված լինեք անցնել այդ նույն դժվարություններով։ Ես երբեք չեմ ընդունի, որ Հայաստանում երիտասարդի ապագան որոշվի ոչ թե նրա գիտելիքով ու կարողությամբ, այլ ծնողի դրամապանակով»,- հայտարարել է վարչապետի թեկնածուն։ (Գ)
Մանրամասները՝ տեսանյութում






























