Երկրի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ, առայժմ այն թույլ մակարդակի է, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է տեղի ունենում», – ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Լաբորատորիան ավելի վաղ հայտնել էր, որ ուրբաթ օրը Երկրի վրա կսկսվի մագնիսական փոթորիկ, որը կառաջանա Արեգակի վրա պսակաձև անցքի պատճառով: Կա 85% հավանականություն, որ այն կհասնի չափավոր G1-G2 մակարդակի:






























