Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին բանակցություններ է վարել իր պակիստանցի գործընկեր Մոհսին Ռազա Նաքվիի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում: Ըստ Tasnim-ի, նախարարները քննարկել են հակամարտությունը կարգավորելու նպատակով Իրան-ԱՄՆ բանակցությունների վերսկսման հեռանկարները։
Ըստ գործակալության՝ ներքին գործերի նախարարները «կարևոր երկկողմ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում մանրամասն քննարկել են Իրան-Պակիստան հարաբերությունները և խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները»։


























































































