Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում 6 հոգու կյանք խլած վթարի դեպքով կալանավորված BMW-ի վարորդի հայրը մաhացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում 6 հոգու կյանք խլած վթարի դեպքով կալանավորված BMW-ի վարորդի հայրը մահացել է։

Ապրիլի 10-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում։ BMW և Opel ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 2-ը՝ երեխա, ևս 5 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր կամ ծանր։

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և Քննչականի փոխանցմամբ՝ այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Քննչական կոմիտեն փոխանցել էր, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ վերջինս BMW-ի վարորդն է, որը կալանավորված է և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Վթարի հետևանքով նա կորցրել էր մորը, իսկ այսօր սրտի կաթվածից մահացել է նրա հայրը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս