Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որը մարտին վիրավորվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով, վնասվածքներից անճանաչելի չի դարձել, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
«Գերագույն առաջնորդի վնասվածքները այնպիսի բնույթի չէին, որ նրա դեմքը կամ ընդհանուր տեսքը խեղաթյուրված լիներ», – Քերմանպուրի խոսքերն է մեջբերել Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նաև հայտնել է, որ վնասվածքները չեն հանգեցրել մարմնի որևէ մասի անդամահատման կամ հաշմանդամության։






























