Armenian text to speach

Հայաստանը և Լիտվան դարձան ռազմավարական գործընկերներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են: Այս մասին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու և՛ մեր քաղաքական երկխոսությունը, և՛ համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- ասել է նա:

Արարար Միրզոյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն շնորհակալ է Լիտվայի գործընկերներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար:




Լրահոս