ՆԳՆ-ն առավոտյան հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացնում։ ArmLur.am-ը Հակակոռուպցիոն շենքի մոտ զրուցեց փաստաբան Յուրա Իվանյանի հետ։ Նա մանրամասներ հայտնեց խուզարկություններից ու ձերբակալություններից, նշեց, որ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության արցախցի համակիրներ են, նրանցից որոշներին բերման են ենթարկել նույնիսկ անկողնուց։ Ձերբակալվածներից 2-ը կին են։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























