Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախընտրական 12-րդ օր․ Փաշինյանը՝ Լոռիում, Կարապետյանը՝ դատարանում, Քոչարյանը՝ Շիրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական 12-րդ օրը համեմատաբար խաղաղ էր՝ երեկվա համեմատ։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քարոզարշավի համար ոստիկանության մեծ ուժեր էին տեղափոխվել Վանաձոր և Տաշիր։

Սակայն Ազատի կացարանում զոհված Արամի պապիկին Փաշինյանի Լոռու հանրահավաքից բերանը փակելով տարել են։

Այնուհետև Փաշինյանը, անդրադառնալով հավաքվածների աղմուկին և իր հասցեին հնչող արձագանքներին, հայտարարել է. «Ներկան ստացաք, կարող եք գնալ»։

Միևնույն ժամանակ Սամվել Կարապետյանը Ալիկ Ալեքսանյանի հետ զրույցի ընթացքում նշել է զիջումների գործընթացի և հնարավոր քաղաքական զարգացումների մասին։

Քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանի եղբորորդին էլ հայտարարել է. «Էս մարդն ադեկվատ չի, հավասարակշիռ չի, ճամփել ա պետք նրան, իրեն ավտոբուսի ղեկ էլ չպիտի վստահենք»։

Ռոբերտ Քոչարյանն էլ հանրահավաքի ընթացքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ հարց է ուղղել հանրությանը։

Այս զարգացումների ֆոնին նախընտրական պայքարը շարունակում է ավելի սուր և բազմաշերտ դառնալ՝ նոր հայտարարություններով ու փոխադարձ մեղադրանքներով։

Օրվա երկրորդ կեսին Սամվել Կարապետյանը կրկին դատարանում էր․ այսօր նրա գործով հերթական դատական նիստն էր։

Նիստի ընթացքում դատավոր Վահե Դոլմազյանին ինքնաբացարկ են հայտնել՝ նշելով, որ նա գտնվում է կողմնակի ազդեցության տակ։

Մենք շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին։

Իրինա Ատանյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս