Armenian text to speach

Վենսը վստահ է, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը վստահություն է հայտնել, որ Իրանի կառավարությունը ցանկանում է համաձայնության գալ ամերիկյան կողմի հետ։

«Կարծում եմ՝ իրանցիները ցանկանում են համաձայնության գալ։ Բայց ես որևէ վստահությամբ չեմ ասի, որ մենք համաձայնության կհասնենք, մինչև այստեղ իրականում չստորագրենք բանակցային համաձայնագիր», – ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանի հետ բանակցությունները ներկայումս բավականին լավ են ընթանում, բայց Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մնում է։

«Մենք կարծում ենք, որ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Մենք կարծում ենք, որ իրանցիները ցանկանում են գործարք», –  ասել է նա։

«Միացյալ Նահանգների նախագահը (Դոնալդ Թրամփը) մեզ հանձնարարել է բանակցել բարի կամքով, և հենց դա էլ մենք անում ենք։ Այսպիսով, մենք հիմա բավականին լավ վիճակում ենք։ Բայց կա նաև պլան Բ։ Պլանն Բ այն է, որ մենք կարող ենք վերսկսել ռազմական արշավը՝ ԱՄՆ նպատակները առաջ մղելու համար: Նախագահը դա չի ուզում։ Եվ ես չեմ կարծում, որ իրանցիները դա են ուզում», – բացատրել է Վենսը։




Լրահոս