Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։
Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։
ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել՝ կիսվելու իրենց կուտակած փորձով։


























































































