Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ նախատեսում են զարգացնել համագործակցության մեխանիզմները և խորացնել իրենց զինված ուժերի միջև փոխգործակցությունը։
Այս մասին նշվում է Պեկինում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ կողմերը շարունակելու են ամրապնդել երկու երկրների զինված ուժերի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, խորացնել փոխվստահությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև կատարելագործել համագործակցության մեխանիզմները։
Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել համատեղ զորավարժությունների, ինչպես նաև օդային և ծովային պարեկությունների պրակտիկան, ուժեղացնել համակարգումը և փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Հայտարարության համաձայն՝ կողմերը նպատակ ունեն միասին արձագանքել տարբեր մարտահրավերներին և սպառնալիքներին, ինչպես նաև աջակցել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Անի Վարդանյան






























