ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսի ժամանակ Իվետա Տոնոյանը անդրադարձել է Փաշինյանի՝ «Արարատցեմենտ» գործարանը Հայաստանինը լինելու խոսքին։ «Լրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։ Վարչապետի հայտարարությունից հետո հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը, որտեղ նշված է, թե դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։






























