Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախընտրական 13-րդ օրը՝ «Մուկ տշոցի»․ Նարեկ Կարապետյանի քրեական վարույթն ու Բագրատ Սրբազանի 55-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական 13-րդ օրը նշանավորվեց նոր քրեական վարույթներով, փոխադարձ մեղադրանքներով ու շարունակվող քարոզարշավներով։
Հերթը հասավ նաև Նարեկ Կարապետյանին․ Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել։

Նարեկ Կարապետյանին մեղադրում են պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու մեջ։

Նարեկ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան գրառում է արել՝ հայտարարելով․ « Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի:

Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից :

Փոփոխությունները գալիս են»:

Այսօր նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։ Սրբազանի 55-ամյակի առիթով ԱԱԾ շենքի մոտ տորթ ու մոմերով ակցիա է կազմակերպվել։

Միևնույն ժամանակ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը կառավարության շենքի մոտ անցկացրել է «Մուկ տշելու» ակցիա, որին որոշ ժամանակ անց խոչընդոտել են ոստիկանները։

Նախընտրական քարոզարշավը շարունակվել է նաև մարզերում ու համայնքներում․ «Հայաստան» դաշինքը եղել է Քասախում, «Ուժեղ Հայաստանը»՝ Աջափնյակում, իսկ «Միասնության թևերը» քարոզարշավի 13-րդ օրն անցկացրել է Կոտայքի մարզում։

Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ հայտարարելով․ «Պուտինի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ։ Ռուսաստանի դեմ որևէ գործողություն չենք անի»։

Հետևելու ենք հետագա զարգացումներին։

Իրինա Ատանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս