ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հարցում կգործի իր ցանկություններին համապատասխան։
«Նա կանի այն, ինչ ես կցանկանամ», – լրագրողներին ասել է Թրամփը։
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից հետո ամերիկյան լրատվամիջոցները ենթադրություններ արեցին, որ Վաշինգտոնը տեղի է տվել Թել Ավիվի խնդրանքներին: «Վաշինգտոն Փոստ»-ը հաղորդել էր, որ Նեթանյահուն, իբր, Սպիտակ տուն կատարած այցելությունների ժամանակ Թրամփին դրդել է հակամարտության մեջ մտնել Իրանի հետ:
Մարտ ամսին ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական տվեց՝ նշելով, որ կարծում է, թե ԱՄՆ ղեկավարությունը դարձել է Իսրայելի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավի զոհ, որի նպատակն է ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության մեջ մղել։ Թրամփը հերքում է նման մեղադրանքները։ Նեթանյահուն ևս կեղծ է համարել այն պնդումը, որ Իսրայելը ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության մեջ է ներքաշել։






























