Armenian text to speach

Ռուսաստանի շնորհիվ Հայաստանը պահպանել է իր ինքնիշխանությունը 1990-ականներին․ Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի շնորհիվ Հայաստանը պահպանել է իր ինքնիշխանությունը 1990-ականներին և նաև ազատվել էներգետիկ շրջափակումից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում Շոյգուն նշել է, որ ռուս և հայ ժողովուրդները կապված են դարավոր բարեկամության կապերով և ընդհանուր պատմությամբ, այդ թվում՝ «օտարերկրյա զավթիչներին դիմադրությամբ»։

«Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը 1990-ականներին պահպանեց իր ինքնիշխանությունը և ազատվեց էներգետիկ շրջափակումից», -ասել է նա։




Լրահոս