Իրանի բանակը լիովին պատրաստ է ջախջախիչ պատասխան տալ Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիայի, հայտարարել է Իրանի բանակի հրամանատար Ամիր Խաթամին։
Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Ամիր Խաթամին նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բանակի կողմից ձեռնարկված օպերատիվ իրավիճակի և պաշտպանական միջոցառումների մասին զեկույց։
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը՝ օգտագործելով դաշտային փորձը, ամրապնդելով օպերատիվ պատրաստվածությունը, զորքերի միջև համակարգման մակարդակը և արդիականացնելով մարտական և աջակցության կարողությունները, լիովին պատրաստ է վճռական, կործանարար պատասխան տալ երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի, ագրեսիայի կամ արկածային գործողության», – Խաթամիի խոսքերն է մեջբերել նախագահի պաշտոնական Telegram ալիքը։






























