ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնք նախատեսում են համայնքների միավորման նոր ծրագրեր:
Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում կձեւավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ.
Ստեփանավան (Լոռի). Միավորվում են Ստեփանավանը, Գյուլագարակը եւ Լոռի բերդը՝ ընդհանուր 20 բնակավայրով:
Գորիս (Սյունիք). Միավորվում են Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով:
Եղեգնաձոր (Վայոց ձոր). Միավորվում են Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով:
Ընդհանուր առմամբ, այս ծրագրով 9 համայնքների 80 բնակավայրեր կմիավորվեն՝ ձեւավորելով 3 խոշորացված միավոր:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
























