Armenian text to speach

ԵԱՏՄ բոլոր երկրները ցանկանում են, որ Հայաստանը մնա միության անդամ․ Օվերչուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ բոլոր երկրները ցանկանում են, որ Հայաստանը մնա անդամ և շարունակի արագ զարգանալ, ինչպես դա եղել է անդամակցության 11 տարիների ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունենում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ես վստահ եմ, որ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, ցանկանում են, որ Հայաստանը մնա մեր միության անդամ և շարունակի զարգանալ նույն արագ տեմպերով, ինչպես նաև բարձրանա Հայաստանում կենսամակարդակը, ինչպես դա տեղի է ունեցել ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցության վերջին 11 տարիների ընթացքում», – լրագրողներին ասել է Օվերչուկը։




Լրահոս