Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները՝ հաշվի առնելով ԵՄ-ի վերափոխումը ռազմաքաղաքական միության, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանն ընդունեց օրենք, որն ամրագրեց երկրի ձգտումները՝ անդամակցելու Եվրամիությանը:
«Նմանատիպ հայտարարություններ արվեցին նաև մայիսի սկզբին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում»,- նշել է Ռուսաստանի փոխվարչապետը:
«Իհարկե, մենք չենք կարող անտեսել սա, հատկապես ներկայիս իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման միավորումից փաստացի վերածվում է ռազմաքաղաքական միության, որը չի թաքցնում մեր երկրի նկատմամբ իր թշնամանքը։ Մենք չենք կարող անտեսել սա», – ասել է Օվերչուկը։






























