Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների վերջին փուլում առաջընթացի մասին, հաղորդում է Իրաքի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ուրբաթ երեկոյան արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում իրանցի նախարարը Հուսեյնին տեղեկացրել է ընթացող բանակցությունների վերջին զարգացումների մասին՝ նշելով վերջին փուլում ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ բանակցային նոր փաստաթղթի վերաբերյալ», – նշել է Իրաքի արտգործնախարարությունը։
























