Armenian text to speach

«Քույրս ինքնասպան չի եղել, միտումնավոր սպանել են»․ մեքենայից նետված հղի կնոջ քույրը մանրամասնել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ավտովթարից մահացած հղի կնոջ քույրը` Վիկտորյան ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեպքի հետ կապված եկել եմ մեկընդմիշտ փակելու բոլոր ձեր վարկածները, բերաններն ու առաջ քաշելու փաստերը։

Մարիաննայիս՝ պիղծ Հայկը պահել է փակի տակ ու օրերով չի գնացել տուն։ Ենթարկել է ծեծի ու բռնության, որի մասին քույրս լռել է։

Տվյալ օրվա դեպքի հետ կապված՝ քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։ Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից այդ խելապակասը վազել է ու մազերից քարշ տալով տարել մեքենան։ Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից…քիմքծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։ Մազերն ամբողջությամբ պոկված էին։

Մենք պատրաստվում ենք հողին հանձնել փազլով հավաքած մարմին, որը նախկինում աշխարհի ամենակենսուրախ աղջնակներ էր։

ՔՈՒՅՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ՛ ԵՂԵԼ, ՔՐՈՋՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ։

Երեխուս դեմքը աղավաղված ու անճանաչելի էր։ Ուզում եմ սգաս, տականք, ուզում եմ ողբաս ու տանջվես։ Մեր ցավը քո սատկելը կբթացնի, բայց էլ մեր լույս երեխուն հետ չենք բերի։

Հարյուրավոր աղջիկներ են գրում ինձ, որոնցից մի մասից շանտաժի, մյուս մասից՝ խաբեության շնորհիվ գումարներ է կորզել ու չի վերադարձրել։ Չի ունեցել ո՛չ տուն, ո՛չ ընտանիք․ սեփական մայրն ու քույրը երես են թեքել, ո՛չ գումար, ո՛չ մեքենա։

Մեքենաները վերցրել է վարձակալությամբ, գիշերել դրանց մեջ ու աղջիկների խաբել ու որսացել՝ իբրև օլիգարխի տղա է։ Բայց մի ամբողջ ազգ ճչում է՝ թե դու ինչի՞ տղա ես։ Թող ամենաերանելի երազանքդ լինի քո իսկ սատկելը, տականք։

Տեղեկացնեմ, որ ինքն ընդունել է մեղքը»։

ArmLur.amհայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում մեքենայի մեջ կնոջ անշնչացած մարմին է հայտնաբերվել։ Մեքենայում միջադեպ էր եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։

Մահացած կնոջ ամուսինը նոր էր բանտից դուրս եկել։




Լրահոս