Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 71 կմ հատվածում, Ապարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, «Volkswagen»-ն էլ բախվել է ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։






























