Armenian text to speach

«Ալյանս»-ը դուրս եկավ ընտրապայքարից․ ո՞ւմ է աջակցելու կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։

Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

«Ալյանս» կուսակցությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ԿԸՀ-ն հաստատել է կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այսպիսով, «Ալյանս»-ը չի մասնակցի համապետական ընտրություններին։

Կուսակցությունից պատճառների մասին մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն Տիգրան Ուրիխանյանը։

«Կուսակցությունը միանձնյա որոշում չի կայացրել և չէր էլ կարող կայացնել։ Կուսակցության ղեկավար մարմինը վարչությունն է։ Եղել է առաջարկ, այնուհետև՝ քննարկում, որի արդյունքում էլ ընդունվել է այս որոշումը։ Որոշումը կայացրել է վարչությունը, որի անդամ է նաև Տիգրան Ուրիխանյանը։ Սա ամբողջ վարչության, այսինքն՝ կուսակցության ղեկավար մարմնի որոշումն է»,- նշել են «Ալյանս»-ից։

Հարցին՝ արդյոք ընտրություններին չմասնակցելով որևէ քաղաքական ուժի աջակցելո՞ւ են, կուսակցությունից փոխանցեցին, որ առաջիկա ժամերին վարչությունը հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Ալյանս» կուսակցությունը ԿԸՀ էր ներկայացրել ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում։

Նանիկ Աղասյան




Լրահոս