Armenian text to speach

Հայաստանն ու ԱՄՆ-ը նախաստորագրեցին «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակում Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ստորագրման արարողությունից հետո Ռուբիոն նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և վարչապետը հարթում են նոր ճանապարհ դեպի ավելի անկախ Հայաստան՝ ընդգծելով, որ համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար։

«Այս ամենից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ խոսելով նոր ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի նշանակության մասին։

Անի Վարդանյան




Լրահոս