Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի 2 ռեկորդները երեկ Չեմպիոնների լիգայի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղում:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների, և Ռոնալդուն մյունխենցիների դարպասն ուղարկեց 2 գոլ:
Այժմ պորտուգալացի ֆուտբոլիստի ակտիվում Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում կա 16 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նախկին ռեկորդը Մեսսիինն (2011/12 մրցաշրջան) ու Ժոզե Ալտաֆինիինն (1962/63 մրցաշրջան) էր:
Բացի այդ՝ Ռոնալդուն ՉԼ-ի play-off-ում հեղինակած գոլերի քանակը հասցրեց 33-ի, ինչը մեկ գոլով գերազանցում Մեսսիին: