Armenian text to speach

Գազամատակարարման ընդհատումներ Լոռու և Արարատի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

«Նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս