ArmLur.am-ը ՀՀ Կառավարությունից տեղեկացավ, որ մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առիթով, այս տարի Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական միջոցառումներ չեն նախատեսվում: Նախորդ տարիների նման պետական բարձրաստիճան պաշտոնյաների այց չի լինի Սարդարապատում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տոնական հիմնական միջոցառումներըը կանցկացվեն Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, որտեղ կցուցադրվեն նաև մեր վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան: Թեեւ այն արդեն տեղադրված է փողոցներում և հրապարակում, բայց ՊՆ-ն արգելում է մարդկանց լուսանկարել, ցուցադրել, որ ՔՊ-ի անակնկալը չփչանա:
Հանրապետության հրապարակում մի քանի օր է ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որտեղ նաև հայկական բանակի գաղտագողի փոխված զինանշանն է կախված Պատմության թանգարանի շենքի վրայից: Իսկ մեծ հաշվով վաղը կայանալիք միջոցառումը ՔՊ-ի քարոզարշավի լայն մաս է, որի մասին արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը պարբերաբար անոնսում է. եկեք տեսեք ինչեր ունենք:
Կարճ ասած, քառագագաթ Արագածի և առանց խաչի մնացած հայկական զինանշանի ֆոնին կնշվի Հանրապետության օրը, որը ՔՊ-ի քարոզարշավն է ու հավաքատեղին:






























