Մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում, բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում հնարավոր են անբարենպաստ ելքեր։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
























