Մայիսի 28-ի գիշերը, 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։






























