Հայաստանը մնում է Ռուսաստանի համար եղբայրական երկիր՝ չնայած իր եվրոպամետ կողմնորոշմանը։ Մոսկվան տեսնում է, որ այս ուղղությունը չեն կիսում երկրի բոլոր քաղաքական ուժերը։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված հարցազրույցում։
«Բայց այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք և կհամագործակցենք Հայաստանի հետ մեր սեփական օգտի համար, քանի որ մեզ համար ամենակարևորը մեր բարգավաճումն է, բայց միևնույն ժամանակ, սա փոխշահավետ գործընթաց է», -ասել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ Հայաստանը եղել է և կմնա եղբայրական երկիր Ռուսաստանի համար.
«ԵԱՏՄ-ն կոնկրետ դիվիդենտներ է բերում։ Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ իրավիճակը լիովին պարզ է։ Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, գնահատում են իրենց գործընկերությունը Հայաստանի հետ: Հայաստանը մեր եղբայրական երկիրն է. այն միշտ եղել է և կմնա այդպիսին», – ասել է Կրեմլի խոսնակը։





























