Պուտինն ու Տոկաևը մոտ ժամանակներում կքննարկեն Հայաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը, ինչպես նաև իրենք կորոշեն՝ կլինի՞ արդյոք այդ թեմայով առանձին հայտարարություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը, և իրենք արդեն կորոշեն։ Քանի որ այս թեման, իհարկե, լինելու է օրակարգում», — ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։
























