Իրանը և Օմանը համատեղ բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր ռեժիմի շուրջ, լրագրողներին հայտնել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերի Քիանը։
«Իրանը և Օմանը, որպես հարակից ափամերձ պետություններ, միասին բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման նոր մեխանիզմ որոշելու համար»,-ասել է Բաղերին Առաջին միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով անցնելու պայմաններն ու ընթացակարգերը բոլորովին այլ կլինեն, քան Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց առաջ էին։


























































































