Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Աբովյան քաղաքում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն։ Նա նշել է, որ հունիսի 7-ից հետո «կվերադառնա իբրև վարչապետ» ու կլուծի ԵԱՏՄ-ում առկա բոլոր հարցերը։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ մայիսի 29-ին Աստանայում սպասվող ԵԱՏՄ նիստին մասնակցելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:





























