ՔՐԵԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` պահանջելով իշխանություններից քաղաքական գնահատական տալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի արարքներին: Հիշեցնենք, որ վերջինս ապտակել էր գործարար Սիլվա Համբարձումյանին, իսկ օրերս էլ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվեց: Արձագանքելով այդ հայտարարությանը` P.art-ի ղեկավար Կարեն Քոչարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ` «Ժառանգություն»-ը սխալ գնահատական է պահանջում Լիսկայի կատարած արարքի համար: Նրա դեպքում միմիայն քրեական գնահատական պետք է տրվի, ոչ թե քաղաքական»:




Լրահոս