Միացյալ Նահանգները հույս ունի առաջընթաց տեսնել Իրանի հետ համաձայնագրի շուրջ առաջիկա մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը կայացած կաբինետի նիստի ժամանակ։
«Մենք ցանկանում ենք, որ այն (համաձայնագիրը – խմբ. )կնքվի։ Ես կարծում եմ, որ կա որոշակի առաջընթաց և հետաքրքրություն, և մենք կտեսնենք առաջիկա մի քանի ժամվա և օրվա ընթացքում, թե արդյոք հնարավոր է առաջընթաց գրանցել», – ասել է նա։
























